Home / Տեսանյութեր / Երևան-Վանաձոր երթուղու գները թանկացել են. խնդրելու են վերանայել որոշումը

Երևան-Վանաձոր երթուղու գները թանկացել են. խնդրելու են վերանայել որոշումը

Հունիսի 19-ից թանկացել են Վանաձոր-Երևան-Վանաձոր միկրոավտոբուսների գները՝ նախկին 1200 դրամի փախարեն դառնալով 1400 դրամ: Թանկացել է նաև մեկ այլ ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսի «Վանաձոր» ընկերության սպասարկման գները, մասնավորապես` «Հոնդա» մակնիշի մեքենայով Երևան մեկնելու համար նախկին 1500-ի փոխարեն վճարը դարձել է 1800 դրամ:

Գների թանկացումից հետո հունիսի 19-ին Վանաձորում ստեղծվել է երթուղու սակագների դեմ պայքարող «Դեմ ենք թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնություն: Տարածած հաղորդագրության մեջ խումբը համոզմունք է հայտնում, որ ուղեվարձի բարձրացումը ուղղակիորեն ազդելու է բնակչության սոցիալական վիճակի վրա:

Նախաձեռնությունը պատրաստվում է դիմել պատասխանատու մարմիններին` խնդրելով վերանայել որոշումը: