Գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանն իր vraert.com կայքում անդրադարձել է վերջին շրջանում հայաստանյան իրականությունում տեղի ունեցած մի շարք սկանդալային իրադարձությունների, որոնք այս կամ այն ժամանակահատվածում գտնվում էին ողջ հանրության ուշադրության կենտրոնում:
«3 տարի շարունակ «հեռուտատեսություններ» անվանվող թրիքանոցներով դրել են ազգի մեջ ու վերջնականապես խեղել են ժողովրդի ճաշակը՝ դուք ասում եք «ԾՈՄԱԿ ՈՒ ՖԱՇԻՍՏՆԵՐ»… Վերջին զանգի տոնակատարությանը, մատաղ սերնդի… ավելի շուտ, մատաղ ԳՆԱՑՈՂ սերնդի համար քաղաքապետարանը ռաբիզ երգերի հսկայածավալ համերգ է կազմակերպում՝ դուք ասում եք, «ՎԱՅ, ՄԵՐ ՓԱԿ ՇՈՒԿԱՆ»… Իրենց «աստղերով», պահպանակ չինովնիկներով, ՀԱԿ-ՀՀԿ-ԲՀԿ կռիվ-կռիվ խաղալով, աչքներիդ թոզ փչելով՝ երկիրը սարքել են հսկայական ու ԱՆԼՌԵԼԻ ՊՈՌՆԿԱՏՈՒՆ՝ դուք ասում եք՝ «ՀԱՐՍՆԱԱՔԱՐԻ ԾԵԾ»…
Վերջում Սահակյանը մեջբերում է կատարում Վլադիմիր Վիսոցկու «Նամակ հեռուստատեսային ծրագրի խմբագրություն» երգից` «…Всей своей враждебной сутью подрывают и вредят, Кормят, поят нас бермутью про таинственный квадрат…»:
Լուսանկարը՝ vraert.com կայքից