Հունիսի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի «Նաիրի» երկաթգծի կայարանի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնած փրկարարները պարզել են, որ տարայի պայթյունը տեղի է ունեցել Եղվարդի երկաթգծի արդյունաբերական հանգույցում` «Սամվել Սիմոնյան և ընկերներ» ընկերությունում, որի հետևանքով մահացել է Եղվարդ քաղաքի բնակիչ 55-ամյա Ներսես Ղազարյանը: