Այսօր 13:00-ին Նալբանդյան-Խանջյան խաչմերուկում՝ Նալբանդյանի արձանի հարևանությամբ ակցիա է անցկացվելու` «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի մեղավորներին պատժելու պահանջով:
Ակցիան կազմակերպում են Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» խմբի նախաձեռնողները:
Ակցիա մասնակիցները ՀՀ ոստիկանությունից պահանջում են միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը «քննել օրենքի և իրավունքի շրջանակներում ու պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին»:
Խումբն այս պահին ունի ավելի քան 1700 անդամ:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ռեստորան այցելած ռազմական բժիշկներին:
Տուժածներից 4-ը տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանցից մեկի` Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: