Home / Տեսանյութեր / Սպանություն Երկաթուղայինների փողոցում. 31-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում

Սպանություն Երկաթուղայինների փողոցում. 31-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում

Հունիսի 22-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 31-ամյա Սուրեն Զորոյանը, ով  հիվանդանոցում մահացել է: Հարազատների խոսքով՝ վերջինիս հայտնաբերել են իրենց տան մոտ:

Ոստիկանության փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ին, անհայտ անձը Երկաթուղայինների 9-րդ փողոցում գտնվող հացի արտադրամասի մոտ հրազենից կրակոցներ է արձակել Սուրեն Զորոյանի ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի, 7,62 մմ տրամաչափի խլացուցիչով  ինքնաձիգ` փամփշտանոցում 1 փամփուշտով, 1 փամփշտակալով և 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտներով, ինչպես և նույն տրամաչափի փամփուշտի 1 գնդակ, 5 պարկուճ և չկրակված 2 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: