Րոպեներ առաջ շվեյցարական Նյոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Չեմպիոնների Լիգայի 2012-2013թթ. մրցաշարի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Ուլիսը», որն առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների Լիգայի մրցաշարին, երկրորդ որակավորման փուլում կհանդիպի փորձառու մոլդովական «Շերիֆի» հետ, որը 2001 թվականից հաղթել է Մոլդովայի բոլոր առաջնություններում, ինչպես նաև 6 անգամ տիրացել է երկրի գավաթին:
Չեմպիոնների Լիգայի 2006-2007թթ. մրցաշրջանում «Շերիֆը» առաջին որակավորման փուլում հանդիպել է «Փյունիկի» հետ: Երևանյան հանդիպումն ավարտվել էր 0-0, իսկ Տիրասպոլում մոլդովական ակումբը հաղթել էր 2-0 հաշվով: