Home / Տեսանյութեր / Եվրոպայի լիգա. հաջող վիճակահանություն հայաստանյան թիմերի համար

Եվրոպայի լիգա. հաջող վիճակահանություն հայաստանյան թիմերի համար

Այսօր կայացած Եվրոպայի Լիգայի 2012/13թթ. մրցաշրջանի վիճականուհանությունը հայաստանյան ակումբների համար կարելի է հաջողված համարել:

Գյումրիի «Շիրակը» և Երևանի «Փյունիկը» առաջին որակավորման փուլում հանդիպելու են Չերնոգորիայի ակումբների հետ:

«Շիրակն» առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ Չերնոգորիայի փոխչեմպիոն «Ռուդար» ակումբի դեմ: «Փյունիկը» նույնպես կսկսի Չերնոգորիայում` հանդիպելով առաջնությունում 3-րդ տեղը զբաղեցրած «Զետա» ակումբի հետ:

Ամենաթույլ մրցակիցը բաժին է հասել Կապանի «Գանձասարին»: Հայաստանյան ակումբը մրցելու է Ֆարերյան կղզիների փոխչեմպիոն «Ստրեյմյուր» ակումբի հետ, որն այս տարվա առաջնության առաջատարն է:

Նշենք, որ առաջին հանդիպումները կայանալու են հուլիսի 5-ին, պատասխան խաղերը` հուլիսի 12-ին: