Home / Տեսանյութեր / Երևանում գալաիք օրերին անձրև են կանխատեսում

Երևանում գալաիք օրերին անձրև են կանխատեսում

Հունիսի 26-30-ը Հայաստանի շրջանների զգալի մասում  գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևելյան` 2-7մ/վրկ: Հունիսի  28-ին օդի ջերմաստիճանը կնվազի  3-5 աստիճանով, տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճեկների նախարարությունը:

Երևանում հունիսի 26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է անձրև, իսկ 27-30-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: