«Ռեգնում» լրատվական գործակալության Մոսկվայի կենտրոնական գրասենյակը դադարեցրել է հայաստանյան մասնաճյուղի ֆինանսավորումը. ենթադրվում է, որ նրանք արդեն անիմաստ են համարում այստեղ գրասենյակ պահելը, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
«Ռեգնում»-ի գլխավոր խմբագիր Վիգեն Հակոբյանը թերթի հետ զրույցում ասել է, որ «Ռեգնում»-ն ունի գովազդային ծառայություն, դրա շնորհիվ գումարներ է վաստակում:
««Ռեգնում»-ն անկախ ֆինանսական դաշտում է աշխատում, և եթե կան համապատասխան գումարներ, անիմաստ է Մոսկվայից ֆինանսավորում ստանալը»,-նշել է նա: