Խորհրդարանն առայժմ չի շտապում էթիկայի հանձնաժողովի ձևավորման հարցում, գրում է «Ժողովուրդը»: Թերթի հետ զրույցում Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանն ասել է, որ ԱԺ 6 խմբակցություններից առայժմ 4-ն են իրենց թեկնածուներին առաջադրել, և հիմա իրենք սպասում են «Հայ ազգային կոնգրես» դաշինքի և ՕԵԿ-ի թեկնածուներին:
Էթիկայի հանձնաժողովի նախագահի ու փոխնախագահի պաշտոնը ռոտացիոն կարգով է. այն զբաղեցնելու իրավունք ունեն ամենամեծ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Եթե հաշվի առնել, որ ԲՀԿ-ն չի հայտարարել ընդդիմադիր լինելու մասին, ապա ինքնըստինքյան որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ԱԺ-ում ՀԱԿ-ն է, որի ներկայացուցիչն Էլ ՀՀԿ-ի հետ ռոտացիոն կարգով ղեկավարելու է հանձնաժողովը: Ի դեպ, Կոնգրեսն էթիկայի հանձնաժողովում մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Վերջինս պիտի քննարկման առարկա դարձնի ԱԺ պատգամավորների վարքագիծը: