Home / Հայաստան / Սամվել Ալեքսանյանը Դուբայի փող չունի. 1000 մարդ կտանի Քոբուլետի՝ հանգստանալու

Սամվել Ալեքսանյանը Դուբայի փող չունի. 1000 մարդ կտանի Քոբուլետի՝ հանգստանալու

Այս տարի Սամվել Ալեքսանյանը հանգստանալու է ոչ թե ինչպես միշտ` Դուբայում, այլ` Քոբուլեթիում, գրում է «Հրապարակը» և նշում, որ Ալեքսանյանն իր հետ տանելու է հազար մարդ իր համայնքից.

«Տանելու եմ-տեղավորեմ հյուրանոցում, հետևեմ` լավ հանգստանան, լավ լողանան»:

«Ինչու ոչ Դուբայ, այլ ընդամենը Քոբուլեթի. ինքը Դուբայի է արժանի, ժողովուրդը Քոբուլեթիի՞» հարցին` Ալեքսանյանը պատասխանել է. «Թանկ ա` թանկ, չես պատկերացնի, էդքան փող չունեմ: Ինձ որտեղի՞ց փող. ոչ բիզնես ունեմ, ոչ բան, յոթ էրեխա եմ պահում, կարա՞մ հիսուն հոգի Դուբայ տանեմ, լավ ա հազար հոգի Քոբուլեթի տանեմ»:

«Ինչո՞ւ է, բոլոր դեպքերում, որոշել «Տիգրան Կարապետյան խաղալ» հարցին ի պատասխան` պատգամավորն ասել է. «Ոչ մի Կարապետիչ, համայնքիս ժողովրդի առողջության, հանգստի, ապագայի մասին եմ «մենակ» մտածում»:

«Ապագայում» էլ նախագահական ընտրություններ են` Ալեքսանյանը դրան էլ է պատրաստվում: Եթե ՏՄՊՊՀ-ն եղած «քիչ»` Քոբուլեթիի համար պահած փողն էլ մինչ այդ ձեռից չառնի, օրերս առգրավել և դադարեցրել են «Ալեքս Գրիգի» որոշ օղիների արտադրությունը», – գրում է թերթը: