Վաղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նա Բրյուսելում կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, հանդիպումներ կունենա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: