Հայաստանում հունիսի 27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 28-ից 30-ը շրջանների զգալի մասում, հուլիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում:
Ինչպես հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 28-29-ին կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում հունիսի 27-ին և հուլիսի 1-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, իսկ 28-ից 30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: