Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանն Ավստրիայի նախագահի հետ քննարկել է արտաքին քաղաքականության և տնտեսական խնդիրներ

Տեր-Պետրոսյանն Ավստրիայի նախագահի հետ քննարկել է արտաքին քաղաքականության և տնտեսական խնդիրներ

Հունիսի 27-ին ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները տարածաշրջանային քաղաքականության համատեքստում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Պոստլը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: