Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը ուրախ էր աշխույժ քննարկում տեսնել խորհրդարանում՝ ընդդիմության մասնակցությամբ: Այս մասին նա ասել է «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի մասնակից լրագրողների հետ հանդիպմանը:
«Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կոշտ հարցեր ուղղվեցին: Բաց քննարկումները և մրցակցությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար լավ գործոններ են», – ԱՄՆ դեսպանի խոսքերն է փոխանցում News.am-ը:
Ինչ վերաբերում է անցած ընտրությունների վերաբերյալ հնչած ԱՄՆ-ի բավական մեղմ դիրքորոշմանը, ապա, Հեֆֆերնի խոսքով, մի շարք ոլորտներում, օրինակ, ԶՄԼ-ների մատչելիության առումով իրենք իսկապես ռաջընթաց տեսանք:
«Ինչ վերաբերում է ընտրատեղամասերին, ապա ընտրությունների օրը դրանք թափանցիկ են գործել, քվեարկությունը բնականոն հունով է ընթացել: Եթե մենք տեսնում ենք խնդիրներ, մենք քննդատում ենք դրանք. օրինակ, այդ հիմնական ուղղությունները արտացոլված են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի զեկույցում. ընտրողների կաշառում, վարչական ռեսուրսների չարաշահում: Հիմա խնդիրն այն է, որ ամեն ինչ հաշվի առնվի 2013 թ. Ընտրություներին»,- ասել է Հեֆֆերնը: