Այսօր կառավարության շենքի առջև խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների հարազատների հետ ակցիա էր անցկացնում զինծառայող Ռուբեն Միքայելյանի մայրը՝ Շամիրամ Միքայելյանը, ով հացադուլի է նստել: Նա պատմում էր, որ սրտի արատով որդուն բանակում սպան ստորացրել է ու հասցրել ինքնասպանության, իսկ հիմա էլ քրեական գործ են հարուցում զինծառայությունից խուսափելու համար:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Շամիրամի մայրը թոռան համար օգնություն էր խնդրում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից: Նախարարի հետ զրուցելիս կնոջ ինքնազգացողությունը վատացավ: Նրան բուժօգնություն տրամադրելու համար շտապ օգնություն կանչեցին: Ցուցարարների մեջ շրջանառվում էր վարկածը, որ կինը ինսուլտ է տարել:
Տեսանյութը՝ Aravot.am-ի