Հանրությունը նորից ականտես է լինելու աբսուրդի հասնող ու երգիծանքի ժանրից մեղադրական ճառի: Այսօր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով հետաձգված դատական նիստից հետո այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարգիս Գևորգյանը:
«Ու նաև հետո, ևս մեկ անգամ համոզվելու ենք, որ Հայաստանում խոշտանգվածի մայրը, կամ բանակում զոհվածի մայրը, կամ Նեմեց Ռուբոյի թիկնապահներից ծեծված, մահամերձ վիճակում պառկած մարդու հարազատները արդարադատության ակնկալիք չեն կարող ունենալ», – նշել է մեր զրուցակիցը:
Դավիթ Քիրամիջյանը, իր հերթին, նշել է, որ բոլորի համար էլ դատական նիստերի ընթացքում պարզ է եղել, որ դատախազ Հակոբ Մարտիրոսյանի վերաբերմունքը ոչ լոյալ է և նրա ամբողջ մեղադրականը շինծու է:
«Դատախազից վատ սպասելիքներ ունեմ, ինձ թվում է` նույնիսկ ազատազրկում է պահանջելու` անհիմն իհարկե», – ասել է Քիրամիջյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստը հետաձգվել էր դատախազի և ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանի բացակայության պատճառով: Դատարանի շենքի մոտ մոտ 30-35 մարդ ակցիա են անցկացրել` ի պաշտպանություն երիտասարդների: