ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մտադիր է պայքարել Վանաձորի քաղաքապետի աթոռը ստանալու համար, գրում է «Հայկական ժամանակ»օրաթերթը` հղում կատարելով ՀՀԿ-ում իր աղբյուրների վրա:
Վանաձորի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերին: Թերթը նշում է, որ Դալլաքյանը մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո պայքարում էր սպորտի նախարարի պաշտոնի համար, ինչը, սակայն, չի ստացվել:
Հետո նրան առաջարկել են ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցչի պաշտոնը, ինչից, սակայն, Դալլաքյանը, ըստ թերթի աղբյուրների, հրաժարվել է: