ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաև կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են ՀՀ շքանշանով և մեդալներով.
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է սերժանտ-պայմանագրային Ռուբեն Սանամյանը:
Արիության մեդալով պարգևատրվել են շարքային Զոհրաբ Բալաբեկյանը (հետմահու), կրտսեր սերժանտ Կարեն Դավթյանը (հետմահու), շարքային-պայմանագրային Սեդրակ Սամսոնյանը, շարքային Հրաչ Սարգսյանը (հետմահու), կրտսեր սերժանտ Վարդան Օհանյանը (հետմահու): Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են շարքային-պայմանագրային Կարեն Ալիխանյանը, կապիտան Վահագն Թումասյանը, փոխգնդապետ Արմեն Լալայանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մուշեղ Նուրբեկյանը:
Նշենք, որ զոհված զինվորները սպանվել էին հունիսի սկզբին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով: