Հունիսի 28-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում Լեոյի փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի ենթարկված Հանրային հետուստաընկերության «Առաջին լրատվական» հաղորդման թղթակից 21-ամյա Տիգրան Դանիելյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Epress.am-ի թղթակցին հայտնել են երրորդ կլինիկական հիվանդանոցից:
«Ժամը 23.45-ին վրաերթի ենթարկվածին՝ ձախ ձեռքի բեկորային տեղաշարժ կոտրվածքներով ու ճակատի շրջանում սալջարդ-վերքով տեղափոխել են մեր հիվանդանոց, ռեպոզիցիա է արվել, ինչից հետո նրան հիվանդանոցից դուրս են գրել», – պատմել է բժիշկներից մեկը:
Դանիելյանին վրաերթ կատարած ու վրաերթի վայրից փախուստի դիմած անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը օպերատիվ քննչական միջոցառումներ է ձեռնարկել: