Գալիք շաբաթվա սկզբին Հայաստան է այցելելու Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: Այս լուրը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են Սերժ Սարգսյանի մամուլի գրասենյակից:
Թերթը նշում է, որ հուլիսի 4-ին ԵՄ խորհրդի նախագահը հանդիպում է ունենալու խորհրդարանական խմբակցությունների հետ, այնուհետև ելույթ է ունենալու ԱԺ նիստերի դահլիճում` պատգամավորական ողջ կորպուսի համար:
Յուրաքանչյուր խմբակցության հնարավորություն է տրվելու վան Ռոմպոյին ուղղել մեկ հարց: Թե ինչ թեմայով է լինելու ելույթը, դեո հայտնի չէ:
«Ելույթի ֆորմատը խիստ ուշագրավ է ու կարծես աննախադեպ մեր երկրի դեպքում: Ուշագրավ է նաև այն, որ Սերժ Սարգսյանը ընդամենը հունիսի 27-ին էր երկօրյա աշխատանքային այցով գտնվում Բրյոաելում, որտեղ հանդիպել է ԵՄ բարձր ղեկավարների հետ»,- նշում է թերթը: