ՀՅԴ-ում նոր սկանդալ է հասունանում, գրում է «Հրապարակ» օրաթերթը: ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն առանց ՀՅԴ-ին տեղեկացնելու բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ` Թալինի քաղաքապետի ընտրություններում իր բաջանաղին` Տիգրան Հարությունյանին քաղաքապետ դարձնելու համար:
Թերթը նշում է, որ Հարությունյանը Թալինի Շղարշիկ գյուղից է, երկար ժամանակ Սամարայում զբաղվել է բիզնեսով, Հայաստան է վերադարձել 2006-ին և Թալինում հիմնել տեխսպասարկման պարկ: Ըստ թերթի աղբյուրների, Արծվիկ Մինասյանը փորձել է հանդիպել Գագիկ Ծառուկյանին` նրա «դաբրոն» ստանալու համար, ինչպես նաև «բանակցել» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որ Հարությունյանին դարձնի կոնսենսուսային թեկնածու:
Սակայն ՀՀԿ-ն մտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրել ՀՀԿ տեղական կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանին: Թալինի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 5-ին:
Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը դարձել է ԱԺ պատգամավոր: