Հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր երեկ մոմավառություն էին կազմակերպել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ` ի հիշատակ հունիսի 17-ին ռեստորանի մոտ դաժան ծեծի ենթարկված և հունիսի 29-ին հիվանդանոցում մահացած բժիշկ Վահե Ավետյանի, այսօր հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի մոտ, այնուհետև երթով շարժվել դեպի Ազգային Ժողով, Դատախազություն, Մյասնիկյանի արձան, Կառավարություն, որտեղ ակցիան ավարտվել է: