Home / Տեսանյութեր / ՀՀ ՊՆ-ն նոր մամուլի խոսնակ ունի

ՀՀ ՊՆ-ն նոր մամուլի խոսնակ ունի

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության  մամուլի ծառայությունը:

Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թվականին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: ՀՀ ԶՈւ-ում է 1997թ.-ից, 2001թ.-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012թ.-ին` ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին մամուլի քարտուղարը` Դավիթ Կարապետյանը, աշխատանքից ազատվել էր 2012 թվականի ԱԺ ընտրություններից առաջ` տեղ զբաղեցնելով «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում: