Հունիսի 30-ին Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի զորամասերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել: «Ժողովուրդ» թերթի փոխանցմամբ՝ 36-ամյա Վահան Գևորգյանը ժամը 17:00-ի սահմաններում գնացել է Բերքաշատ գյուղում գտնվող զորամասի անցագրային կետ և հանկարծակի սկսել է վիճաբանել մի զինծառայողի հետ: Գևորգյանն անգամ քաշքշուկ է սկսել, ինչի պատճառով դարպասի փեղկը հարվածել է զինվորի դեմքին և վնասվածք պատճառել նրան:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են տեղեկությունը և նշել, որ հանգամանքները դեռևս պարզվում են: