Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը երկրորդական է. պետք է մտածել՝ ինչպես անել, որ Վահե Ավետյանի հետ կատարված միջադեպը երբեք չկրկնվի, որ հասարակության անդամները անպաշտպան չլինեն, քանի որ Ավետյանի սպանությունը սարսափելի ոճրագործություն էր ողջ հասարակության ու ժողովրդի նկատմամբ: Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը:
Միևնույն ժամանակ, Այվազյանը կարծիք է հայտնել, որ այսքան աղմուկից հետո Հայրապետյանն ինքը մանդատը վայր կդնի:
Հարցին, թե ինչու իրենց կուսակցությունը չի մասնակցում օրեր շարունակվող բողոքի ակցիաներին, Սմբատ Այվազյանը խորհուրդ է տվել դիմել իրենց կուսակցության մամուլի խոսնակին: