Home / Տեսանյութեր / Պարոնյան փողոցում գտնվող շենքի տանիքում զինամթերք են հայտնաբերել

Պարոնյան փողոցում գտնվող շենքի տանիքում զինամթերք են հայտնաբերել

Հուլիսի 3-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում  շինարարական աշխատանքներ կատարողները զինամթերք են գտել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է  տարբեր տեսակի զինամթերք, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Դեպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանգամանքները պարզվում են: