Home / Հայաստան / Սեյրան Օհանյանը Կալինինգրադում կհանդիպի Ռուսաստանի ու Բելառուսի գործընկերների հետ

Սեյրան Օհանյանը Կալինինգրադում կհանդիպի Ռուսաստանի ու Բելառուսի գործընկերների հետ

2012թ. հուլիսի 5-ին Կալինինգրադում (Ռուսաստանի Դաշնություն) կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր Կալինինգրադ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում են ՊՆ-ից:

Նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգում ընդգրկված ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող քսանից ավելի հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ: