Home / Հայաստան / Օսկանյանն ու Ջհանգիրյանն առաջադրվել են ԱԺ ՆԱՏՕ-ի վեհաժողովի պատվիրակության կազմում

Օսկանյանն ու Ջհանգիրյանն առաջադրվել են ԱԺ ՆԱՏՕ-ի վեհաժողովի պատվիրակության կազմում

ԱԺ-ում շուտով կավարտվեն միջազգային պատվիրակությունների ձևավորման աշխատանքները: Ինչպես գրում է «Հրապարակ» թերթը, խմբակցություններից եղած ամենահետաքրքիր, նույնիսկ կարելի է ասել` սիմվոլիկ առաջադրումները, թերևս,ՆԱՏՕ-ի վեհաժողովի ընդամենը երեք հոգանոց պատվիրակության կազմին են առնչվում:

Այսպես, պատվիրակության ղեկավարն է ՀՀԿ-ից Կարեն Ավագյանը, ՕԵԿ-ն առաջադրել է ֆրանկոֆոն Մհեր Շահգելդյանին, ԲՀԿ-ն՝ Վարդան Օսկանյանին, «Ժառանգությունը»` Ալիկ Արզումանյանին, իսկ ՀԱԿ-ը՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին: Վերջնական որոշումը կայացնելու է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, գրում է թերթը: