Home / Տեսանյութեր / Գալիք օրերին Հայաստանում կրկին տեղումներ են սպասվում

Գալիք օրերին Հայաստանում կրկին տեղումներ են սպասվում

Երևանում և Հայաստանի ողջ տարածքում հուլիսի  5-6-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, և հուլիսի  7-9-ը ժամանակ առ ժամանակ  շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հուլիսի 7-8-ը օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:

Հուլիսի 5-ին Երևանում օդի ջերմաստիճանը կլինի +28+30 աստիճան: