Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9ա շենքից ստացված ինքնասպանության փորձի մասին ահազանգը կեղծ է եղել:
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ առավոտյան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9ա շենքի 46-րդ բնակարանից (4-րդ հարկ) քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել:
Դեպքի վայր էին մեկնել հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Պարզվել է, որ Գերմանիայի քաղաքացի` 27-ամյա Իրինա Տիմերմանը հանգստանալու համար նստել է 4-րդ հարկի պատշգամբին և ոտքերը կախել ցած: Երբ փրկարարները հասել են դեպքի վայր, զարմացած կինն ասել է, որ պարզապես նստել է պատշգամբին և ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել: