Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է «Վատթարներից վատթարագույնը. աշխարհի ամենաբռնապետական հասարակությունները» վերնագրով հերթական` 2012 թվականի զեկույցը: Դրանում աշխարհի 195 երկրներն ու տարածքները դասակարգվել են «վատթարագույն և դրան մոտ», «ոչ ազատ», «մասամբ ազատ» և «ազատ» խմբերի: Այս անգամ ևս Հայաստանը տեղ է զբաղեցրել «մասամբ ազատ» երկրների շարքում. Հայաստանում քաղաքական իրավունքները 7 միավորանոց համակարգով գնահատվել են 6, իսկ քաղաքացիական ազատությունները` 4 միավոր (որքան բարձր է միավորը, այնքան ավելի բռնապետական է տվյալ երկիրը, և որքան ցածր այնքան ավելի ազատ): «Վիճելի տարածքներ» խմբում ներառված Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է «ոչ ազատ»: ԼՂ-ում քաղաքական իրավունքները գնահատվել են 6, իսկ քաղաքացիական ազատությունները` 5 միավոր: Նույն միավորներն ունի նաև Ադրբեջանը, որը նույնպես «ոչ ազատ» երկրների խմբում է: Ինչպեսև ՀՀ-ն, Վրաստանը ևս «մասամբ ազատ» երկրների շարքին է դասվել: Հարևան երկրում քաղաքական իրավունքները գնահատվել են 4, իսկ քաղաքացիական ազատությունները 3 միավոր, գրում է «Հայկական ժամանակը»:
Home / Տեսանյութեր / Հայաստանն ու Վրաստանը մասամբ ազատ են, Ադրբեջանն ու Ղարաբաղը՝ ոչ ազատ. Freedom House