Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Դիարբեքիր տանող ճանապարհին Սուրայի քաղաքապետի տեղադրած` մի քանի լեզուներով, այդ թվում` հայերեն, «Բարի եկաք» ցուցանակի կապակցությամբ, գրում է «Երկիրը» թերթը:
Սուրայի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը կտրուկ արձագանք է տվել ՆԳՆ նախաձեռնած հետաքննությունը` ընդգծելով, որ այդ քայլը հարված է հասցնում խաղաղությանը, ժողովրդավարությանը, բարեկամությանն ու ազատությունը:
Մի քանի օր առաջ էլ Դեմիրբաշի դեմ Դիարբեքիրի նահանգային վարչակազմն է հետաքննություն սկսել քաղաքապետի կողմից հայոց լեզվի եռամսյա դասընթացների կազմակերպման կապակցությամբ:
Դեմիրբաշի այլ նախաձեռնություններից է հայերենով և թուրքերենով Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթի հրատարակումը, Դիարբեքիրի վերաբերյալ զբոսաշրջային ուղեցույցը հայերենով թարգմանելը: