Հուլիսի 7-ին և 8-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցը, վերակառուցման և ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, առավոտյան ժամը 08:00-ից մինչև 20:00-ն երթևեկության համար կլինի փակ:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է երթևեկել նույն վարչական շրջանի Մազմանյան-Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցներով:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: