«Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը` 30000 եվրո բարոյական վնասի փոխհատուցում, ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերից, գրում է «Առավոտը»՝ հիշեցնելով, որ ԵԴ-ից դիմումատու կողմը պահանջել էր 280000 եվրո:
Արմեն Պողոսյանը, որը մեղադրվել է մանկահասակ երեխայի բռնաբարության և սպանության համար և դատապարտվել էր ազատազրկման 15 տարի ժամկետով, 5,5 տարվա ազատազրկումից հետո ազատ էր արձակվել, քանի որ պարզվել էր, որ նա նստել է մեկ այ հանցագործի փոխարեն: Տարիներ շարունակ Պողոսյանը բողոքել էր զխավոր դատախազին, երկրի նախագահին, որ ինքը չի կատարել տվյալ հանցագործությունը, սակայն նրան չէին հավատացել մինչ այն պահը, երբ իրական հանցագործը խոստովանել էր իր կատարած հանցանքի մասին:
Գործով անցնող Արմեն Պողոսյանը և նրա մայրը` տիկին Բաղդասարյանը, Եվրոպական դասարանից պահանջել էին ոչ թե նյութական վնասի հատուցում, այլ բարոյական, ինչը ներպետական դատարանները մերժել էին: Թերթը նշում է, որ Պողոսյանը առաջին դիմումատուն է, որը բարոյական վնասի հատուցման համար գումար է պահանջում ԵԴ-ից: