«Վահե Ավետյան» հասարակական շարժումը շարունակելու է պահանջել, որպեսզի.
• Ռուբեն Հայրապետյանը և նրա կամակատարները պետք է փոխհատուցեն Վահե Ավետյանի ընտանիքին հասցված նյութական և բարոյական վնասը.
• Ռուբեն Հայրապետյանը պետք է զրկվի քաղաքական ու հասարակական գործունեություն ծավալելու հնարավորությունից.
• Ռուբեն Հայրապետյանը պետք է օրենքի ուժով կրի իր արարքներին համարժեք պատիժ, քանի որ այդ անձը ուղղակի պատասխանատու է քրեածին վարքագիծ ունեցող անձանց իր թիկնազորում աշխատանքի ընդունելու և իր հանրային ելույթներով ու բռնությամբ ինքնադատաստան տեսնելու կենսակերպով նրանց աշխատելաոճը ձևավորելու համար.
• Հանրությունը պետք է հրաժարվի Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող ընկերությունների արտադրած ապրանքներից ու մատուցած ծառայություններից:
Այս մասին ասված է շարժման հայտարարության մեջ:
«Հասնելով այս նպատակներին, շարժումը կստեղծի հանրային համատարած մերժման ու պարսավանքի և սեփական ուժերի նկատմամբ վստահության այնպիսի մթնոլորտ, որտեղ քաղաքացիական պարտականությունների կատարումը կլինի այն հանրային երաշխիքը, որը բռնության կամ դրա քարոզի ցանկացած այլ դրսևորման դեպքում կհանգեցնի հասարակության անհապաղ և գործուն արձագանքին: Վերջինս բռնության մշակույթի խորհրդանիշ հանդիսացող նման անձանց կդարձնի լուսանցքային և կզրկի հանրային գործառույթներն իրագործելու համար անհրաժեշտ մարդկային ու հասարակական հենարանից», – ասված է հայտարարության մեջ:
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբում ընդգրկված են.
Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան
Ժաննա Ալեքսանյան, լրագրող
Լիլիթ Գալստյան, քաղաքագետ
Աշոտ Գևորգյան, ֆիզիկոս
Կարո Եղնուկյան, իրավաբան, գործարար
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
Նազարեթ Կարոյան, արվեստաբան
Կարինե Հակոբյան, հրապարակախոս
Արսեն Համբարյան, երգահան
Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր
Նվարդ Մանասյան, դասախոս
Վահրամ Մարտիրոսյան, գրող, հրապարակախոս
Զարուհի Մուրադյան, նկարիչ
Եղիա Ներսիսյան, բնապահպան
Գարեգին Չուգասզյան, համակարգային վերլուծաբան