Հուլիսի 10-ին և 14-ին Հայաստանի տարածքում, նաև Երևանում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 11-ից 13-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 14-ին նույնքան կնվազի:
Հուլիսի 10-ին Երևանում ջերմաստիճանը կլինի +31+33 աստիճան: