Հուլիսի 10-ին, ժամը 07.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի 19 հասցեում գտնվող «Պրահա» հյուրանոցի տանիքում:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը բռնկվել է հյուրանոցի 1-ին հարկում գտնվող շոգեբաղնիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.10-ին, մարվել` 08.17-ին:
Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը՝ 12 քմ, նախասրահի կախովի առաստաղից մոտ 70 քմ հատված: