Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող գազալցակայաններում գազի գինը բարձրացրել է՝ հիմնավորելով, որ գազն իր սեփականությունն է, և ինքն ինչպես ցանկանում է, այդպես էլ վարվում է, գրում է «Ժողովուրդը»:
Արդյունքում՝ 1 խմ գազը, որն այն ժամանակ արժեր 237 դրամ, այժմ մարզպետի հրամանով դարձել է 283 դրամ: Գնի բարձրացումը միայն Խաչատրյանի գազալցակայաններում է, որոնք տարածված են գրեթե ողջ մարզում:
Թերթը փորձել է Սյունիքի մարզպետից ճշտել, թե ինչու է բարձրացրել իրեն պատկանող գազալցակայաններում մատակարարվող գազի գինը:
Հեռախոսազանգին պատասխանել է Խաչատրյանի օգնական, ով հարցը լսելուց հետո խոստացել է մի քանի րոպեից զանգահարել, սակայն մինչև օրվա վերջ այդպես էլ ոչ միայն չի զանգահարել, այլև հեռախոսազանգերին չի պատասխանել: