Home / Հայաստան / Քաղծառայողների համար սոցիալական փաթեթներ են ստեղծել

Քաղծառայողների համար սոցիալական փաթեթներ են ստեղծել

Այս կիսամյակում 366 թափուր պաշտոնների մրցույթ է տեղի ունեցել, որից 322 կայացել է, իսկ 41 մրցույթում հաղթող չի ճանաչվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

Մանվել Բադալյանը խոսել է նորամուծություն հանդիսացող քաղծառայողների սոցիալական փաթեթի մասին:

«52 000 դրամով մինչև 4 միլիոն դրամի ապահովագրում են անում, և 100 քաղծառայող այս սոցփաթեթի շնորհիվ  բարձր արժեք ունեցող վիրահատությունների է  ենթարկվել: Քանի որ առջևում ամառային արձակուրդների շրջան է,  բացի բուժսպասարկումից, նաև սոցիալական փաթեթով մարդիկ կարող են հոգալ իրենց հանգստի կազմակերման հարցերը: Մեր աշխատակազմից արդեն բազմաթիվ մարդիկ տարբեր հանգստյան տների, տուրիստական գործակալությունների միջոցով այս գործընթացը սկսել են»,- ասել է Մանվել Բադալյանը

Նա  հույս է հայտնել, որ  առաջիկա տարիներին այդ սոցիալական փաթեթը կկարողանան մեծացնել: