Նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին առաջիկայում պատրաստվում է դիմել Աժ Էթիկայի հանձնաժողով` բողոքարկելու ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործողությունները, գրում է «Ժողովուրդը»՝ հիշեցնելով, որ հունիսի 21-ին, երբ Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ Վարդգես Գասպարին միայնակ բողոքի ակցիա էր կազմակերպել, նրան էր մոտեցել Ալեքսանյանը և ձեռքից խլել պաստառը, որի վրա գրված էր`«Ռուբեն Հայրապետյան` մարդասպան»:
«Դիմելու եմ էթիկայի հանձնաժողով: Քանի որ ՀԱԿ-ն Ազգային ժողովում ներկայացված է, բնական է, որ առաջընթաց կլինի դեպի լավը»,- թերթին ասել է Գասպարին:
Սամվել Ալեքսանյանն իր` պաստառը Գասպարիի ձեռքից խլելու փաստը «Ժողովուրդի» հետ զրույցում պառճառաբանել էր իր վատ տեսողությամբ. «Աչքերս լավ չէր տեսնում, ասեցի տուր, կարդամ` ինչ կա գրված, ինքն էլ տվեց, հետո սկսեց գոռալ»: