«Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով զբաղվող իրավապահների հետ հանդիպում կազմակերպելու խորհրդարանական չորս խմբակցությունների` ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» դիմումը` ուղղված ԱԺ նախագահին մերժվել է:
«Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Մինասյանը Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի՝ առանց որևէ հիմնավորման դիմումը մերժելը, ասել է, որ դրանով ավելի ակտուալ է դառնում գործի առթիվ արտահերթ նստաշրջան գումարելու պահանջը, քանի որ այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունները ամեն ինչ անում են հասարակության ուշադրությունից ազատվելու և գործը կոծկելու համար:
«ԱԺ խմբակցությունները, սակայն, ունեն սահմանադրական իրավունք ԱԺ արտահերթ նստաշրջան պահանջելու: Մենք կոչ ենք անում կուսակցություններին արտահերթ նստաշրջանի պահանջը իրականացնել և Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացն իր ավարտին հասցնել: Այն կուսակցությունները, որոնք չեն միանում պահանջին, կողմ են փաստորեն, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը չզրկվի մանդատից, քանի որ մինչև սեպտեմբերի 15 մնալու է պատգամավոր»,- ասել է Մինասյանը: