Ոստիականության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի բաժնի պետ Արսեն Այվազյանի տված ասուլիսից պարզ դարձավ, որ իշխանությունը փորձում է կոծկել Վահե Ավետյանի սպանության հանգամաները և կրկնել Պողոս Պողոսյանի սպանության գործի պատմությունը: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասել է «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնության անդամ, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Ռուբեն Հայրապետյանին որպես կասկածյալ չհարցաքննելը, կասկածելը, որ Վահե Ավետյանը մահացել է ծեծի հետևանքով, ամեն ինչ տանում է նրան, որ ծեծողներին կազատազրկեն 5-10 տարով ու վերջ: Այն մարդիկ, ովքեր ասում են` մի քաղաքականացրեք, իրականում վիրավորում են ժողովրդի արժանապատվությունը, Այո, սա հստակ քաղաքական գործողություններ պահանջող պահ է: Այո, քաղաքական է, որովհետև մարդիկ չեն ուզի նման երկրում ապրեն և կհեռանան: Որոշ քաղաքական կուսակցություններ են փորձում կոծկել Ավետյանի սպանությունը, կարծում եմ, վաղուց պահանջված է, որ ՀՀԿ-ն, օրինակ, իր դիրքորոշման մասին հայտարարություն անի» ,- ասել է Լարիսա Ալավերդյանը:
Հարցին, թե ինչու են նախաձեռնողները ստեղծել «Վահե Ավետյան» հասակական շարժումը այն դեպքում, երբ արդեն կար «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում պատահածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը, նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզանը պատասխանել է. «Երկու նախաձեռնությունները սկսել են գործել գրեթե միաժամանակ: Պարզապես, մեր նախաձեռությանը, Վահեի ընտանիքի համաձայնությունը ստանալով, տվեցինք Վահե անունը»:
Բանախոսը ասել է, որ նախատեսում են Վահե մահվան քառասունքի օրը կազմակերպվել համահայկական մոմավառություն: Մինչ այդ նախաձեռնությունը կհրավիրի նաև ասուլիս` Վահեի ընտանիքի փաստաբանների հետ: