ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի գործունեության վերաբերյալ ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը գրում է, որ երեկ իր խմբագրություն է այցելել Հրազդան քաղաքի բնակիչներ Գագիկ Սեփոյանն ու Կառլեն Շահինյանը, որոնք պատմել են, որ 2009թ. Հայրապետյանն իր հորեղբորորդու միջոցով որոշել է ֆուտբոլի դաշտ կառուցել, իսկ երբ աշխատանքներն ավարտվել են, հրաժարվել է վճարել 50-60 աշխատողի հասանելիք գումարները: Նրանք երկար ժամանակ փորձել են Հայրապետյանից ստանալ իրենց քրտինքով վաստակած գումարը` մոտ 18 միլիոն դրամ, բայց ապարդյուն:
ՀՖՖ մամուլի խոսնակ Արայիկ Մանուկյանը «Ժողովուրդ»-ին փոխանցել է, որ եթե մարդիկ չունեն պայմանագիր, ինչի՞ մասին է խոսքը:
«Ի՞նչ է նշանակում սարքեք, կվճարենք: Իրենք ինչ-որ պայմանագիր ունե՞ն: Էդպես ամեն մարդ կարող է գալ ու ամեն ինչ ասել»,-ասել է Մանուկյանը: