ԱԺ 20 պատգամավորներ արդեն ստորագրել են Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին փաստաթղթի տակ:
Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական գրասենյակ են այցելել և իրենց ստորագրությունն են թողել ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը, ՀԱԿ խմբակցության բոլոր 7 պատգամավորները՝ Լևոն Զուրաբյան, Հրանտ Բագրատյան, Ստեփան Դեմիրճյան, Լյուդմիլա Սարգսյան, Արամ Մանուկյան, Գագիկ Ջանգիրյան, Նիկոլ Փաշինյան, «Ժառանգությունից»՝ Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյան, Ռուբեն Հակոբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, ՀՅԴ-ից՝ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը:
Վահան Հովհաննիսյանն ընդգծել է, որ Աղվան Վարդանյանը չի կարողանա ստորագրել, քանի որ բացակայում է հանրապետությունից:
Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 44 ստորագրություն:
Մինչ ԱԺ-ում շարունակվում է ստորագրահավաքը, շենքի դիմաց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը ակցիա է անցկացնում` սատարելով արտակոալիցիոն ուժերի` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» ստորագրահավաքի նախաձեռնությունը: