Այսօր Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Երևանի Սիրահարների այգում բացօթյա համերգ տեղի կունենա, որին կմասնակցի ֆրանսիացի դիջեյ Մոսին, ում իրական անունը Պիեռ Սարկոզի է: Դիջեյ Մոսին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին է:
Համերգին ելույթ կունենան նաև հայ դիջեյներ Վակցինան, Հայկ Սոլարը և Առնի Ռոքը, 11-ամյա ինքնուս դաշնակահար և երգիչ Րաֆֆին, ով նույնպես ժամանել է Ֆրանսիայից: Պիեռ Սարկոզիին Հայաստան հրավիրելու գաղափարը պատկանում է ֆրանսիական Mod Events կազմակերպությանը, որի հայաստնայան գրասենյակի տնօրեն Արմենուհի Հարութունյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր, որ նախնական գաղափարը Հայաստանում համերգ կազմեկերպելն ու տոմսերը վաճառելն էր, հետո Հայաստանի երիտասադական հիմնադրամի հետ միասին որոշեցին հովանավորների օգնությամբ անվճար համերգ կազմակերպել հանրային այգում: