Սուրեն Զոլյանի ղեկավարած բուհում` Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ), խնդիրները վաղուց են առաջացել: Այս մասին այսօր հայտարարել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը` մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Epress.am-ի լրագրողի այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հեռացման փաստին:
«Ոչ քաղաքական, որ անձնական ենթատեքստ մի տեսեք Աշոտյանի որոշման մեջ: Պարոն Զոլյանը իմ կոլեգան է, բայց իր պահվածքը եղել է սխալ և այսօր էլ սխալ է: Պետական բուհի ղեկավարը պետք է ենթարկվի իր ղեկավարին: Նման սխալներ, եթե գտնվեին ԵՊՀ-ում, ես էլ ռեկտոր չէի լինի արդեն: Մենք լավ հարաբերություններ ենք ունեցել, սակայն, քանի որ անձնական հարթության վրա էր հարցը, ես Զոլյանին խորհուրդ չեմ տվել այդ խնդրի հետ կապված», – ասել է Արամ Սիմոնյանը: