Հուլիսի 13-15-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Հարավային Կովկասի երկրների լիբերալ կուսակցությունների՝ Հայաստանից՝ Հայոց Համազգային Շարժում, Ադրբեջանից՝ Մուսավաթ, Վրաստանից՝ Հանրապետական կուսակցության ղեկավարների հանդիպումը, հաղորդում է ՀՀՇ-ի լրատվական ծառայությունը:
Քննարկվել է 2010թ. հոկտեմբերի 7-ին Պոտսդամում այդ կուսակցությունների կողմից ստորագրված Հռչակագրի դրույթների կատարման ընթացքը, Հարավային Կովկասի երեք երկրներում տիրող քաղաքական իրավիճակը, համատեղ ռեգիոնալ համագործակցությանն ուղղված խնդիրներ, ինչպես նաև այդ երկրների՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու հարցեր: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչների միջև նման հանդիպումները շարունակելու մասին, և 2012թ. նախատեսված է ևս մի քանի նման միջոցառում:
Հայկական պատվիրակության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, փոխնախագահ Սամվել Աբրահամյանն ու ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: