Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար հուլիսի 18-ին եռօրյա այցով Ստեփանակերտ կմեկնի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
Ինչպես հաղրոդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը (բոլորը` ՀՀԿ խմբակցություն), Ռուբեն Գևորգյանը (ԲՀԿ խմբակցություն), Հրանտ Բագրատյանը (ՀԱԿ խմբակցություն), Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ խմբակցություն), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ խմբակցություն) և Խաչատուր Քոքոբելյանը (Ժառանգություն խմբակցություն):