Home / Հայաստան / Հայաստանի չեմպիոնը պարտվեց նվազագույն հաշվով. հաղթանակը երկրորդ խաղում ամեն ինչ կփոխի

Հայաստանի չեմպիոնը պարտվեց նվազագույն հաշվով. հաղթանակը երկրորդ խաղում ամեն ինչ կփոխի

Այսօր Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Ուլիսն» իր մեկնարկը վերցրեց Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում՝ առաջին որակավորման փուլում սեփական հարկի տակ ընդունելով Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին»:

Հանդիպումն անցավ հավասար պայքարում, և էլ ավելի ցավալի էր «Ուլիսի» 0:1 հաշվով պարտությունը:

Առաջին կեսում խաղը ստացվեց: Երկու թիմերն էլ ակտիվ էին, գոլային պահեր ստեղծեցին: Մեկական անգամ կողմերին փրկեց դարպասաձողը, թիմերը այլ վտանգավոր դրվագներում նույնպես չկարողացան գրավել միմյանց դարպասը: Երկրորդ խաղակեսում հանդիպման բնույթը կտրուկ փոխվեց: Թիմերը պասիվացան, տեմպը դանդաղեց: Երկրորդ կեսը, փաստորեն, առանց գոլային պահերի անցավ, և միայն մեկ անգամ «Շերիֆը» կարողացավ օգտագործել ստանդարտ դիրքը: 60-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Ուլիսի» տուգանային հրապարակում առաջինը կողմնորոշվեց Սերգեյ Գեորգիևը, և գնդակն ուղարկեց մրցակցի դարպասի վերին անկյունը:

Մինչև հանդիպման վերջ «Ուլիսն» այդպես էլ չկարողացավ լուրջ վտանգ ստեղծել հյուրերի դարպասի մոտ: Երկրորդ հանդիպումը կկայանա Տիրասպոլում մեկ շաբաթ անց: «Ուլիսին» հաջորդ փուլ դուրս կբերի յուրաքանչյուր հաշվով հաղթանակը, բացի 1:0-ից, որի դեպքում լրացուցիչ ժամանակ կլինի: